ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայից հացահատկի արտահանման արգելքից կտուժեն բոլորը․ ՄԱԿ

UN

Ուկրաինական ճգնաժամը կարող է մարդկության ավելի քան մեկ հինգերորդին, այսինքն՝ մինչև 1,7 միլիարդ մարդու հասցնել աղքատության և սովի շեմին։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չեխական Seznam Zprávy-ին տված հարցազրույցում, փոխանցում է news.am-ը։

«Մենք բոլորս տեսնում ենք Ուկրաինայում ծավալվող ողբերգությունը։ Բայց իր սահմաններից դուրս պատերազմը լուռ հարձակում է սկսել զարգացող աշխարհի վրա: Ճգնաժամը կարող է մինչև 1,7 միլիարդ մարդու, այսինքն՝ մարդկության ավելի քան մեկ հինգերորդին, ընկղմել աղքատության և սովի մեջ»,-ասել է նա։

Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի և գարու արտադրության մոտ 30 տոկոսը, եգիպտացորենի 20 տոկոսը և արևածաղկի ձեթի արտադրության կեսից ավելին: Բացի այդ, Ռուսաստանը բնական գազի առաջատար արտահանողներից է և նավթի երկրորդ խոշոր արտահանողներից մեկը։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: