ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դատարանն Արմեն Գևորգյանին թույլատրել է մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով Գևորգյանին թույլատրել հատել ՀՀ սահմանը։ Ապրիլի 25-ից 28-ը կայանալու են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստերը, որը տեղի է ունենալու Ստրասբուրգում. Արմեն Գևորգյանը՝ որպես ԱԺ պատգամավոր, պարտավոր է ներկա լինել նիստին։

Գևորգյանի պաշտպանը տեղեկացրել էր, որ  Արմեն Գևորգյանը պատրաստվում է Ստրասբուրգում բարձրաձայնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: