ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակներ է ուղարկել Պուտինին և Զելենսկիին՝ խնդրելով ընդունել իրեն Մոսկվայում և Կիևում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակը առանձին նամակներ է հղել ՄԱԿ-ում Ռուսաստանի և Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցչություններին՝ խնդրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ընդունել գլխավոր քարտուղարին Մոսկվայում, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Կիևում: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Գուտերեշի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Երեկ կեսօրին առանձին նամակներ են փոխանցվել Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցչություններին։ Այդ նամակներում գլխավոր քարտուղարը խնդրում է նախագահ Վլադիմիր Պուտինին ընդունել իրեն Մոսկվայում, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Կիևում»,- ասել է Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարն ասաց, որ մեծ վտանգի այս կարևոր պահին նա կցանկանար քննարկել Ուկրաինայում խաղաղության և բազմակողմանիության ապագայի ուղղությամբ հրատապ քայլերը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի վրա։ Նա նշել է, որ Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի հիմնադիր երկրներն են և միշտ աջակցել են ՄԱԿ-ին»,- հավելել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: