ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինսկի խմբի մասին Լավրովի հայտարարությունը չի արտացոլում Միացյալ Նահանգների մոտեցումը. Լին Թրեյսի (տեսանյութ)

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը եղել է Ռուսաստանի կառավարության կողմից, այն համակարգված հայտարարություն չէ և չի արտացոլում Միացյալ Նահանգների մոտեցումն այս հարցի շուրջ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ արձագանքելով Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակում, փոխանցում է Aysor.am-ը: 

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ոչնչով չհրահրված այդ հարձակումը բարդացրել է ԵԱՀԿ ՄԽ գործունեեությունը։

Մենք կարծում ենք, որ այդ ձևաչափով հնարավորություններ կան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ասել է դեսպանը։

Նա հիշեցրեց, որ անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում է գտնվել ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը և արդյունավետ քննարկումներ է ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ։

«Մենք կշարունակենք երկկողմ ձևաչափում որպես ՄԽ համանախագահ հնարավոր ուղիները դիտարկել խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ասել է Լին Թրեյսին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: