ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ջո Բայդենի՝ ապրիլքսանչորսյան ուղերձին

AA

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուղերձին` դատապարտելով այն: Այս մասին Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ հայտնում են Թուրքիայի ԱԳ նախարարության կայքից

 «Պատմական փաստերին և իրավունքին անհամապատասխան հայտարարությունները վավերականություն չունեն: Մերժում ենք այդ հայտարարությունները և դատապարտում նրանց, ովքեր այդ սխալը պնդում են»,–ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Բայդենը նույն սխալն է անում։

Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ–ն նշում է, որ միակողմանի և ընտրական մոտեցումները, որոնք ոչ մի այլ նպատակի չեն ծառայում, քան պատմության մեջ թշնամանք առաջացնելը, բարոյապես խնդրահարույց և քաղաքականապես վնասակար են: Նշվում է, որ բարեխիղճ դիրքորոշումը պահանջում է հարգել բոլոր նրանց հիշատակը, որոնք այդ ժամանակաշրջանում տառապանքներ են կրել։

«Թուրքերն այն կարծիքին են, որ պատմության վիճելի դրվագները, ինչպիսիք են 1915 թվականի իրադարձությունները, պետք է ուսումնասիրվեն առանց նախապաշարմունքի՝ պահպանելով գիտական և իրավական սկզբունքները»,–ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն չի մոռացել նաև հայ–թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը դրսևորումն է այն հանգամանքի, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: