ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս շարժումը չպետք է ունենա հստակ ընտրված առաջնորդ, հակառակ դեպքում թվալու է, թե եկել ենք ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելու պահանջով. Վանեցյան

Այս ընթացքում զրուցել ենք մեր քաղաքացիների հետ, բացատրել ենք՝ որն է այս շարժման նպատակը և կարծում եմ ունենք 100% արդյունք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն ապրիլի 17-ից հայտարարել էր Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, փոխանցում է Tert.am-ը: 

«Այստեղ եկել են տարբեր քաղաքական հայացներ ունեցող մարդիկ, և ժամանակն է եկել վերջ դնելու այս իշխանության գոյությանը քաղաքական ասպարեզում։ Երկրում ստեղծված միջավայրը խոսում է նրա մասին, որ կա 100%-անոց կոնսեսուս, որ այս իշխանությունները տապալվել են բոլոր ուղղություններով։ Շարունակում ենք մեր անժամկետ միջոցառումները, կրկին Ազատության հրապարակում ենք և կրկին գիշերելու ենք այստեղ»,- ասաց նա։

Վանեցյանը նշեց, որ ապրիլի 25-ից սկսվում է պայքարի երկրորդ՝ ավելի ակտիվ փուլը։

«Ժողովուրդը չպետք է հիասթափվի, ժամանակ չունենք, այդ ժամանակը արդեն բաց ենք թողել և պետք է գործենք շատ արագ։ Վստահ եղեք, որ այս պայքարը որևէ մեկը չի առաջնորդում իր շահերը առաջ մղելու համար։ Այս շարժումը չպետք է ունենա հստակ ընտրված առաջնորդ, հակառակ դեպքում մարդկանց թվալու է, թե եկել ենք ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելու պահանջով, բայց նման բանի մասին խոսք չկա, որևէ մեկը չունի այն ամբիցիան, որ ես եմ և վերջ։ Հետքայլի տեղ մենք չունենք, եթե այս անգամ չհաջողեցինք, արդեն կարող ենք խոսել մեր պետականության կորստի մասին»,- ասաց Արթուր Վանեցյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: