ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իշխանափոխությունը մեր հիմնական նպատակին հասնելու միջանկյալ միջոցն է․ Արթուր Վանեցյան

Ազատության  հրապարակից մեկնարկեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած բողոքի երթը, փոխանցում է Aysor.am-ը: 

Երթից առաջ Արթուր Վանեցյանն ընդգծեց՝ շարժումը օրեցօր թափ է առնում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ու գյուղերում։

«Մարդիկ ասում են, որ համաձայն չեն կորցնել իրենց արժանապատվությունը, համաձայն չեն, որ իրենց հայրենիքը մաս-մաս հանձնվի թշնամուն»,- ասաց նա։

Արթուր Վանեցյանը նշեց նաև, որ իշխանափոխությունը պայքարի դուրս եկածների հիմնական նպատակին հասնելու միջանկյալ միջոցն է։

«Այո՛, առաջին հերթին մենք պետք է հասնենք իշխանափոխության, որ հետո կարողանանք ունենալ մեր բոլորիս երազանքը՝ հզոր երկիր, մեծ հայրենիք, Հայաստան և Արցախ, և այդ երկու հողում ապրող արժանապատիվ հայ մարդ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Արթուր Վանեցյանը շեշտեց՝  հայի արժանապատվությունը ոչ ոք չի կարող տրորել․ այդ արժանապատվությունը եղել է, կա  և մնալու է։

«Հայաստան, ոտքի՛, Արցախ, ոտքի՛, հայ ազգ, ոտքի՛» կարգախոսների ներքո երթը Ազատության հրապարակից մեկնարկեց դեպի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: