Հայ ժողովուրդը բարեկամ ու հավատակից ժողովուրդների զորակցությամբ ուժ կգտնի հաղթահարելու առկա դժվարությունները. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ գումարված «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի:
«Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ պարոն Բաբայանը տեղեկացրեց, որ Մայր Աթոռ են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի փաստաբանների պալատների ներկայացուցիչներ, ովքեր նպատակ ունեն ծանոթնալու հասարակական կյանքում Հայ Եկեղեցու առաքելությանը և իրավական ոլորտում ունեցած ավանդին:
Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադարձ կատարելով հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու առանցքային դերակատարությանը, ընդգծեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ու հոգևոր արժեքների կրողն ու հայի ինքնության կերտողը՝ պետականության բացակայության պայմաններում ստանձնելով հայորդիների իրավունքների և քրիստոնեական հավատքի պաշտպանությունը։
Անդրադառնալով գիտաժողովի կարևորությանը, հայ ժողովրդի համար հատկապես այս դժվարին ժամանակներում, Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ բարեկամ երկրների փաստաբանները, հաղորդ լինելով Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, միջազգային հաթակներում կպաշտպանեն հայ ժողովրդի արդար իրավունքները։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև արցախյան 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, գերիների վերադարձման խնդրին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, որն ուղղված է ոչ միայն արցախահայության, այլև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված համամարդկային նշանակություն ունեցող կրոնական, հոգևոր-մշակութային կոթողների դեմ։
Վեհափառ Հայրապետը վստահեցրեց, որ հայ ժողովուրդը քրիստոնեական հավատքի շնորհիվ և բարեկամ ու հավատակից ժողովուրդների զորակցությամբ ուժ կգտնի հաղթահարելու առկա դժվարությունները»,- նշված է Մայթ Աթոռի տեղեկատվական ծառայության տարածած հայտարարությունում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 1,03 կմ/ժ