ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.04 դրամ +0,04 EUR - 390.29 դրամ +0,29 RUB - 6.99 դրամ +0,99 GBP - 434.69 դրամ +0,69
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի պապ. Նախ պետք է գնամ Մոսկվա և հանդիպեմ Պուտինի հետ

Vatican Media/LaPresse

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկելու Ուկրաինայում կարգավորման հարցը, գրում է panorama.am-ը:

«Պատերազմի մեկնարկից 20 օր անց ես խնդրեցի կարդինալ Պիետրո Պարոլինին հաղորդագրություն ուղարկել Պուտինին և հայտնել, որ ես պատրաստ եմ մեկնել Մոսկվա»,- այդ մասին Corriere della Sera թերթին ասել է պոնտիֆիկոսը:

«Մենք դեռ պատասխան չենք ստացել և շարունակում ենք պնդել, թեև ես մտավախություն ունեմ, որ Պուտինը չի կարող և ներկա պահին չի անցկացնի այս հանդիպումը»,-հավելել է նա։

Ֆրանցիսկոսն ասել է, որ «առայժմ Կիև չի գնա»։ «Ես ուղարկել եմ կարդինալներ Միքայել Չեռնիին և Կոնրադ Կրայևսկուն, որոնք այնտեղ են գնացել չորրորդ անգամ: Բայց ես զգում եմ, որ պետք չէ գնալ: Նախ պետք է գնամ Մոսկվա և հանդիպեմ Պուտինի հետ»,-ասել է Վատիկանի ղեկավարը:

Նա հավելել է, որ իր հանդիպումը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ պետք է կայանար հունիսի 14-ին Երուսաղեմում։ Ինչպես ավելի վաղ ասել էր պոնտիֆիկոսը՝ Վատիկանի դիվանագիտական առաքելությունը հասկացել էր, որ «այս պահին հանդիպումը կարող է մեծ շփոթության հանգեցնել»: Նա իր հարաբերությունները Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ «շատ լավ» է որակել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 12%
Քամի՝ 2,06 կմ/ժ
28 C°
 
30°  17° 
30.09.2022
29°  17° 
01.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: