ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ժամանակները փոխվել են, օլիմպիական ծրագիրը տարիների ընթացքում առաջադիմել է. 110 տարի անց

ՀԱՕԿ

Ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր,  ֆրանսիացի  Պիեռ դը Կուբերտենը  1912թ. մրցումների ծրագրում  ընդգրկել  է նաև ժամանակակից հնգամարտը: Այդ մարզաձևն իր մեջ ներառում է սուսերամարտ, հրաձգություն, լող, կրոսավազք և ձիավարություն մարզաձևերը:

Մեր օրերում մարզաշխարհի շատ մարդիկ դեմ  են ձիասպորտին և այն փոխարինել են ցանկանում յուրօրինակ արգելավազքով:

Ժամանակակից հնգամարտի միջազգային միությունը (UIMP)  բազմաթիվ շահագրգիռ կողմերի հետ մանրակրկիտ քննարկումների արդյունքում ստացել է  60 առաջարկ: Մասնավորապես  հավանության է արժանացել  խոչընդոտների հաղթահարում մրցաձևը:

Ընտրությունը կատարելիս հաշվի են առնվել մարզիկների կարծիքները, բժշկական դիտարկումները ( ծանրաբեռնվածություն, վնասվածքներ,  հակադոպինգային միջոցառումներ և այլն ), հեռուստատեսության, լրատվամիջոցների և մարքեթինգի հնարավորությունները։

Փորձարկումները կսկսվեն հունիսի վերջին, երբ  Անկարայում կավարտվի հնգամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Ձևաչափը լիովին  հաստատված չէ: Կարգը պետք է համապատասխանի միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պահանջներին:

2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերից հետո արգելքների հաղթահարումը վերջապես կարող է դառնալ ժամանակակից հնգամարտի հինգերորդ մրցաձևը։ 

Մարզաձևի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ ասվում է, որ ժամանակները փոխվել են, օլիմպիական ծրագիրը տարիների ընթացքում  առաջադիմել է: Նոր փորձարկումը աննախադեպ  է, քանզի հնգամարտում  ձիավարությունը որպես մրցաձև այլևս կենսունակ չէ:

Վերջնական որոշումը կկայացնի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: