ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երիտասարդական ԱԱ. Գոռ Սահակյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 67 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը երկրամարտի 302 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:

Պոկում վարժությունում Սահակյանը պայքարը սկսեց 130 կգ-ով և հաջողությամբ կատարեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 135 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 137 կգ: Այս վարժությունում Գոռ Սահակյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 160 կգ-ոց ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ հրեց՝ 165 կգ: Երրորդ մոտեցման համար Մելիք Ղուկասյանը պատվիրեց 170 կգ, բայց երիտասարդ ծանրորդը չկարողացավ հրել: Այս վարժությունում նա նվաճեց բրոնզե մեդալ:

Երկամարտում ոսկե մեդալակիր դարձավ Թաիլանդի ներկայացուցիչ Ուիրաֆոն Ուիչուման (311 կգ), արծաթե մեդալակիր՝ թուրք Յուսուֆ Գենցը (307 կգ):

Գոռ Սահակյանին պարգևատրեց միջազգային կարգի մրցավար, ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի որդին՝ Արայիկ Ալավերդյանը:

Պարգևատրման արարողության ժամանակ միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը սխալմամբ երկամարտի ոսկե մեդալը կախեց թուրք ծանրորդի պարանոցից: Ավելի ուշ երիտասարդների աշխարհի նորընծա չեմպիոնը  նկատեց, որ իրեն սխալ մեդալով են պարգևատրում:

Երիտասարդական առաջնությունում Մելիք Ղուկասյանի գլխավորած թիմից ոսկե մեդալակիր է դարձել 55 քաշային Գառնիկ Չալոյանը: Երկամարտում գյումրեցի ծանրորդը գրանցել է 240 կգ արդյունք (108+132)՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը: 

Հայաստանը կներկայացնեն նաև Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ):

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: