ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիան հունիսին նախատեսում է հանել վիզաների արգելքը օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Интерфакс

Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է այս տարվա հունիսին հանել վիզաների արգելքը օտարերկրյա զբոսաշրջիկների համար, որը մտցվել էր 2020թ. վերջից համավարակի պատճառով։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին ուրբաթ տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

Նշվել է, որ ներկայում այդ հարցը քննարկվում է։ Ընդգծվել է, որ արդեն մայիսին երկիր կարող են գալ արտասահմանցի զբոսաշրջիկների սահմանափակ թվով խմբեր։

2020թ. դեկտեմբերի 28-ից Ճապոնիայում մտցվել է բոլոր պետությունների  քաղաքացիներին նոր վիզաների տրամադրման փաստացի արգելք՝ կորոնավիրուսի շտամների տարածման պատճառով։ Ներկայում Ճապոնիա կարող են մտնել միայն ճապոնացիները, երկրում մշտապես ապրող եւ երկարաժամկետ վիզաներ ունեցող օտարերկրացիները եւ դիվանագետները։ Բացառիկ դեպքերում, օրինակ՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ կթույլատրվի նաեւ Ճապոնիայում ապրող օտարերկրացիների ազգականների մուտքը երկիր։ Ընդ որում՝ գործելու է մուտքի սահմանափակում՝ օրական 10 հազարից ոչ ավելի մարդ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: