ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆինլանդիան չի ակնկալում հարձակում Ռուսաստանի կողմից, սակայն պատրաստվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հետևանքներին

Ֆինլանդիան չի բացառում, որ ՆԱՏՕ-ի կազմ իր հնարավոր մուտքը հետևանքներ կունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, սակայն միևնույն ժամանակ ՌԴ-ի կողմից հարձակում չի ակնկալում։ Այս մասին Le Monde թերթին տված հարցազրույցում ասել է Ֆինլանդիայի եվրոպական հարցերով նախարար Տիտտի Տուպուրայնենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք ռազմական հարձակում չենք ակնկալում, բայց ինչ-որ արձագանք ակնկալում ենք: Պատրաստ ենք բոլոր իրավիճակներին Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Իհարկե, հուսով ենք, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, քանի որ արժանապատիվ պահելը բխում է նաև Ռուսաստանի շահերից»,- ասել է նա։

Տուպուրայնենը նշել է, որ Հելսինկիում անընդհատ տեղեկատվություններ են ստանում, որ Ռուսաստանը չափազանց դժգոհ է լինելու Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելուց։ Նախարարն ընդգծել է, որ Ֆինլանդիան իրավունք ունի ինքնուրույն ընտրություն կատարել, և եթե նա որոշի դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, «դա չի անի ընդդեմ ինչ-որ մեկի»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: