ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առանց թուրքի Հայաստան. ամերիկահայերը ցույց են արել Հայաստանի հյուպատոսության մոտ

livenews

ԱՄՆ Գլենդել քաղաքում ամերիկահայերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույց են կազմակերպել Հայաստանի հյուպատոսության շենքի առջև, հայտնում է NEWS.am-ը:

Ակցիայի մասնակիցները, որոնց ձեռքին կան Հայաստանի և Արցախի դրոշներ, վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան»:

Ակցիայի մասնակիցներից մեկն իր խոսքում նշեց. «Կասկածից վեր է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները  դե ֆակտո տանում են թուրքամետ քաղաքականություն, պատրաստ են բարեկամություն անել մի ձեզի հետ, ուր մինչև հիմա կալանքի տակ է պահում մեր ռազմագերիներին: Այն հայը, որը գիտակցում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է, որ Հայաստանի պետականությունն անսակարկելի արժեք է, պետք է իջնի փողոց, մասնակից դառնա հայ ժողովրդի ապագայի կերտմանը: Հիմա է հայրենիքը փրկելու ժամանակը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: