ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են հանրապետության կենսագործունեությանը, սոցիալական, կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Անդրադառնալով Արցախում ռուսական համայնքի կյանքին՝ երկրի ղեկավարը նշել է, որ այն մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, և այսուհետ ևս իշխանություններն անելու են հնարավորը համայնքի ակտիվությանն աջակցելու համար:

Այդ համատեքստում ընդգծվել է, որ ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալուց հետո տարվում են աշխատանքներ Հանրապետության տարածքում ռուսական մշակութային տներ հիմնելու, դրանք անհրաժեշտ գույքով ապահովելու, տարբեր մշակութային ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև ռուսաց լեզվի հանրաճանաչության մակարդակի բարձրացման և ուսումնասիրման ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: