ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կայուն լուծմանը. Անդրեա Վիկտորին

Եվրամիությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցերի կայուն լուծմանը, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ այս մասին ասել է  Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Անդրեա Վիկտորինի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է ավելին անել այդ հարցում, սակայն ամեն դեպքում որոշումները կայացվելու են երկու երկրների միջև, որովհետև ԵՄ-ն ուղղակի միջնորդ է այս ոլորտում:

«Միջնորդությունը չի նշանակում, որ դու պետք է առաջարկություններ անես և լուծումներ գտնես: Միջնորդությունը նշանակում է, որ դու ստեղծում ես մի միջավայր, որ տարաձայնության կողմերը գան ընդհանուր լուծումների»,- ասել է Վիկտորինը:

Ըստ Անդրեա Վիկտորինի՝ իրենք շարունակաբար հանդիպելու են կողմերի հետ, հասկանալու համար, թե ինչ կարող են անել, որպեսզի առաջընթաց գրանցվի բանակցություններում:

«Մեր նպատակն է օգնել հասնել կայուն լուծմանը և բոլորին հնարավորություն տալ ապրել խաղաղության և անվտանգության միջավայրում»,- եզրափակել է ԵՄ դեսպանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: