ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում զինադադար կնքելը դեռ հնարավոր չէ. Գուտերեշ

© AP Photo/Theresa Wey

Ուկրաինայում խաղաղություն կամ համընդհանուր զինադադար կնքելու հնարավորությունն այս պահին տեսանելի չէ։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Այս պահին Ուկրաինայում խաղաղություն կամ ընդհանուր զինադադար կնքելու հնարավորություն չկա»,- ասել է նա:

Հարցին, թե արդյոք նա կարողացե՞լ է հասկանալ Ռուսաստանի նպատակները ապրիլի 26-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Գուտերեշը պատասխանել է. «Ես բյուրեղյա գնդակ չունեմ, որպեսզի խոսեմ այդ նպատակների մասին»:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ հումանիտար օգնության տրամադրման, Ուկրաինայի մարտական ​​գոտիներից խաղաղ բնակիչների տարհանման վրա։ Գուտերեշն անդրադարձել է նաև պարենային անվտանգության թեմային։

«Ռուսաստանի և Ուկրաինայի գյուղատնտեսական ապրանքները պետք է վերադառնան համաշխարհային շուկաներ»,- ասել է նա։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: