ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որպեսզի ՀՀ-ն խուսափի «պարտադրված խաղաղությունից», գործընթացում պետք է ներգրավել ԱՄՆ-ին և Եվրոպային․The Washington Post

Politico

Ուկրաինայում պատերազմի ֆոնին գնալով փոքրանում է առաջընթացի հնարավորությունը Հայաստանի և նրա հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, գրում է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը, փոխանցում է NEWS.am-ը:

Հայկական արմատներով լրագրողի կարծիքով` ուկրաինական ճգնաժամի պատճառով Հարավային Կովկասի խնդիրները կարող են երկրորդական դառնալ տարածաշրջանով հետաքրքրված երկրների համար, այն դեպքում, երբ այս հարցը հնարավոր է շփման կետ լինի ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար:

Հոդվածի հեղինակը նկատում է՝ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը փորձում են իրենց հովանու ներքո պահել այս գործընթացները:

Իգնատիուսի կարծիքով` որպեսզի Հայաստանը խուսափի այսպես կոչված «պարտադրված խաղաղությունից», գործընթացի մեջ պետք է ներգրավել ԱՄՆ-ին ու Եվրոպային, ինչպես նաև վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, որը բոյկոտվում է Մոսկվայի կողմից:

«Զուգահեռաբար միջնորդի դերում նկատելի է Եվրամիության ակտիվությունը, որի ջանքերով անցած ամիս Բրյուսելում կայացավ Փաշինյան-Ալիև հանդիպում»,-գրում է The Washington Post-ը:

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ մայիսի 13-ին Դուշանբեում սպասվող հանդիպմանն ընդառաջ՝ հեղինակը գրում է, թե Ռուսաստանը կրկին կփորձի իր ազդեցությունը տարածել բանակցային գործընթացի վրա:

Ըստ Իգնատիուսի, Տաջիկստանի մայրաքաղաքում եռակողմ ձևաչափով Երևանի, Բաքվի ու Մոսկվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն խաղաղության պայմանագիրը:

The Washington Post-ի սյունակագիրը տարածաշրջանում խաղաղությանը միտված գործընթացների մասին զրուցել է վերջերս Միացյալ Նահանգներ այցելած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Մենք պետք է նայենք ոչ միայն անցյալին, այլև դեպի ապագա: Եթե Հայաստանը շարունակի անզիջում խաղալ հարևանների հետ, մեր տարածաշրջանը կհայտնվի փակուղում»,- Իգնատիուսին ասել է Միրզոյանը:

Տարածաշրջանային գործընթացների մասին ամերիկյան հանդեսի հետ խոսել է նաև նախկինում Վաշինգտոնում, այժմ Լոնդոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը՝ տալով չափավոր լավատեսական գնահատական:

«Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ շուտափույթ կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հույս ունի»,- Սուլեյմանովի կարծիքն է մեջբերում հոդվածագիրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: