ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Ղազախստանի հետախուզական վարչության պետը քննարկել են համագործակցությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը՝ հետախուզական վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերիկ Իզտլեուովի գլխավորությամբ, հայտնում է NEWS.am:

Ինչպես տեղեկացրել է Turan-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, Հասանովը պատմել է ադրբեջանական բանակի բարեփոխումների մասին՝ նկատի ունենալով ղարաբաղյան երկրորդ պատերազմի մարտական փորձն ու Թուրքիայի զինված ուժերի մոդելները։

Սերիկ Իզտլեուովն, իր հերթին, նշել է փոխայցելությունների և ռազմական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Հանդիպման ժամանակ հատկապես ընդգծվել է  համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը՝ երկու երկրների զինծառայողների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացման նպատակով։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարների մասին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: