ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը

 

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

 

Ենթադրվում է, որ նախարարները մտքեր կփոխանակեն համագործակցության շրջանակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ և կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային արդիական թեմաներ։ Օրակարգի նախագծում 9 հարց է դրված։

1. Մտքերի փոխանակում միջազգային օրակարգի արդիական հարցերի և ԱՊՀ ձևաչափով փոխգործակցության վերաբերյալ:

2. Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստ անցկացնելու մասին։

3. «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի մասին։

4. Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում 2021 թվականին արտգործնախարարների միջև բազմաշերտ խորհրդակցությունների իրականացման մասին։

5. Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև գործընկերության ակտիվացմանն ուղղված 2021 թվականի Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի մասին։

6. Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների նոտարական գործունեության ոլորտում բազային կազմակերպման մասին։

7. Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտում բազային կազմակերպման մասին։

8. Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետություններում հիմնարար հետազոտությունների առաջնահերթ ոլորտներին համապատասխանող խոստումնալից գիտական նախագծերի ցանկի նախագծի վերաբերյալ։

9. Անկախ Պետությունների Համագործակցության գովասանագրով պարգևատրելու մասին։

Նախատեսվում է լսել ««ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի մասին» զեկույցը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: