ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինն ու Շոլցը կրկին քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում կրկին քննարկել է իրավիճակը Ուկրաինայում, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում շեշտը դրվել է Ուկրաինայում տիրող իրավիճակի հումանիտար ասպեկտների վրա։ «Վլադիմիր Պուտինը մանրամասն ուրվագծել է Դոնբասի ժողովրդական հանրապետությունների պաշտպանության հատուկ ռազմական գործողության տրամաբանությունն ու հիմնական խնդիրները, խոսել է խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Նշվել է նաև, որ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ տարհանվել են խաղաղ բնակիչներ, որոնց Ուկրաինայի ուժայինները պահել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում»,- հայտնել են Կրեմլից։

Պուտինը նաև Շոլցի ուշադրությունը հրավիրել է «նացիստական ​​գաղափարախոսություն դավանող գրոհայինների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական կոպիտ խախտումների, նրանց կողմից անմարդկային ահաբեկչական մեթոդների կիրառման վրա»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: