ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբանանի խորհրդարանական ընտրություններին հայկական քաղաքական ուժերը ևս առաջադրել են իրենց թեկնածուներին

Լիբանանում մայիսի 15-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին տեղի հայկական քաղաքական կուսակցությունները ևս մասնակցում են՝ իրենց թեկնածուներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Հայկական քաղաքական կուսակցությունները Լիբանանի այլ քաղաքական ուժերի հետ առանձին կազմել են դաշինք ու մասնակցություն ունեցել ցուցակները կազմելու գործում: Դաշնակցությունը ներկայացրել է 5 թեկնածու, Հնչակյան կուսակցությունը՝ 1 թեկնածու: Հայկական քաղաքական կուսակցություններից զատ  կան նաև հայեր, որոնք անհատապես մասնակցում են ընտրություններին քաղաքացիական շարժումների ցուցակներով: Կարծում եմ, որ ընտրության լայն հնարավորություն կա»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Նրա խոսքով՝ գործող օրենսդրությունն ունի ինչպես համամասնական, վարկանիշային, այնպես էլ համայնքային բաղադրիչ: Շահան Գանտահարյանը նկատեց, որ բարդ, խճճված մոտեցում է, ինչը ժողովրդավարական առումով այդքան էլ ճիշտ չի ապահովում ժողովրդի ներկայությունը:

«Ընտրություններն անցկացվում են երկրի համար ծանր ֆինանսական, տնտեսական վիճակում: Սկզբնական շրջանում սպասումներն այնպիսին էին, որ քաղաքացիների մասնակցության տոկոսը բարձր չի լինելու: Թեպետ, ընտրական պայքարի թեժացմանը զուգահեռ նկատում ենք հասարակության շրջանում հետաքրքրության աճ: Կան դիտարկումներ, որ հնարավոր է, ամեն դեպքում, ակտիվ մասնակցություն լինի»,-ասաց Շահան Գանտահարյանը:

2022-ի մայիսի 15-ին Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են: Ընտրությունները սկսվում են տեղական ժամը 7:00-ին և ավարտվում է երեկոյան 19:00-ին:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: