ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 13-ին ընդունել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին և ակումբների մի խումբ ֆուտբոլիստների։
Քննարկվել են ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր։
Երկրի ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել ֆուտբոլի զարգացման համար ֆեդերացիայի կողմից գործադրվող ջանքերը և հավաստիացրել` չնայած հետպատերազմական շրջանին հատուկ սոցիալ-տնտեսական դժվարություններին՝ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սպորտի զարգացման ծրագրերը։
Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է նաև ֆեդերացիայի խնդիրներով և դրանց լուծման ուղղությամբ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: