ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.56 դրամ +0,56 EUR - 430.54 դրամ +0,54 RUB - 7.67 դրամ +0,67 GBP - 502.73 դրամ +0,73
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք է ապացուցենք՝ Հայաստանի, Արցախի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը․ Իշխան Սաղաթելյան

Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով։ Աննահանջ, հետևողական պայքարով, հենվելով առաջին հերթին սեփական ուժերի վրա, այս պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտի, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հաղորդում է Aysor.am։

Պետք է ապացուցենք՝ Հայաստանի, Արցախի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը որևէ մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու, նշեց նա, ապա անդրադարձավ ամենից հաճախ հնչող հարցին՝ պայքարի այս ճանապարհով հնարավո՞ր է արդյոք հեռացնել իշխանությանը։

«Հանրային լայն ժողովրդական ճնշման տակ իշխանությանը հեռացնելու միակ ճանապարհը սա է։ Երկրում ստեղծել ամբողջական երկիշխանություն։ Այդ փուլում ենք և օրեցօր սա ապացուցելու ենք»,- ասաց Սաղաթելյանը՝ վստահեցնելով, որ պայքարը հասցնելու են վերջնանպատակին։

Նա նաև հայտարարեց՝ իշխանության ներկայացուցիչներն ամենուր՝ փողոցում, սրճարանում, թե արտերկրում, պետք է զգան ժողովրդի դիմադրությունը։

«Երկիրն անդունդ տանողները պետք է ամեն օր արժանանան դիմադրության։ Հերթով գնալու ենք բոլորի հետևից»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմության ներկայացուցիչը տեղեկացրեց՝ վաղվա օրը հատկացնելու են պրոֆեսիոնալ մասնագետների մասնակցությամբ հանրային քննարկումներին, իսկ կիրակի՝ մայիսի 15-ին համահայաստանյան մեծ հանրահավաք է կայանալու։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 1,03 կմ/ժ
15 C°
 
32°  20° 
28.06.2022
34°  22° 
29.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: