ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վստահ եմ՝ եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն ընթացակարգերով դիմեր ՌԴ-ին, այսօր բոլորովին այլ իրավիճակ կունենայինք. Սերժ Սարգսյան

«Արցախի և Հայաստանի հետագա ճակատագրի վերաբերյալ պիտի ասեմ այն, ինչ մշտապես ասել եմ. 30 տարի ասել եմ՝  երբեք Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Դրանում վստահ եմ 100 տոկոս»,- Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցի հարցերին ի պատասխան՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է Panorama.am։

Ս.Սարգսյանը նշեց, որ ինչպես հայերի մեծամասնությունը, այնպես էլ ինքը, վստահ է, որ Հայաստանն ունի լավ ապագա, Հայաստանը դեռևս իր ներուժի մեծ մասը չի օգտագործել և այն օգտագործվելու է հրապարակում հավաքված երիտասարդների կողմից։

Հարցին՝ թե ի՞նչ դեր պետք է ունենա Ռուսաստանը հայ ազգի համար, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Ռուսաստանը մեր դաշնակիցն է եղել, այսօր էլ  դաշնակիցն է։ Կարծում եմ՝ Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունները պատրաստ է կատարելու, ուղղակի անհրաժեշտություն կա, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը ճիշտ ուղղությամբ շարժվի, ոչ թե բանավոր  ինչ-որ հայտարարություններ անի կոնֆլիկտի  ժամանակ, այլ պայմանագրով նախատեսված ձևերով դիմի և Ռուսաստանից օժանդակություն խնդրի, որպեսզի Ռուսաստանը կատարի իր պայմանագրային պարտավորությունները։

Վստահ եմ՝ եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն ընթացակարգերով նախատեսված ձևով դիմեր Ռուսաստանին, մենք այսօր բոլորովին այլ իրավիճակ կունենայինք»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: