ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաղաթելյանը ներկայացրեց հաջորդ կառավարության ձեւավորման սկզբունքը

Ընդդիմության պառակտման խնդիր չկա, թեև շատերն են փորձում պառակտել այն։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Դիմադրության շարժման գործունեության մասին, հայտնում է NEWS.am։

Սա, ըստ նրա, քաղաքական շարժում է, բայց այն վերկուսակցական է:

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ իշխանափոխությունից հետո հաջորդ կառավարությունը կուսակցական քվոտաներով չի ձևավորվելու. ներկայացված կլինեն այն քաղաքական ուժերը, որոնք այս հարթակում և դրանից դուրս են:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս պոտենցիալ ունեցող, բազմաթիվ անկուսակցական գործիչներին։ Մենք այս հարցի շուրջ քննարկումներ չենք ունեցել, քանի դեռ այդ փուլում չենք։ Մենք պետք է թիմ կազմենք, որը պատրաստ կլինի երկիրը դուրս բերել այս վիճակից։ Նման մարդիկ կան, պայքարում են տարբեր հարթակներից։ Կան մարդիկ, ովքեր աչքի են ընկնում իրենց անընդունելի պահվածքով։ Նրանք հաջորդ իշխանությունների օրոք ոչ մի դեր չեն խաղա, ոչ մի արտոնյալ պաշտոն չեն զբաղեցնի»,- ընդգծեց նա։

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ գործող իշխանությունները մարդկանց պաշտոնների են նշանակում՝ առանց այս հարցը հաշվի առնելու, միայն թե իրենց մարդը լինի:

«Ամեն տեղ իրենց բարեկամներին ու ընկերներին է նշանակել։ Տեսեք, թե ում է Փաշինյանը Վանաձորի ղեկավարի պաշտոնակատար նշանակել: Չէ որ նա ասում էր, որ պայքարում է դրա դեմ։ Ինչո՞ւ ձերբակալեցին օրինական ընտրված համայնքի ղեկավարին: Մենք կատարելու ենք բոլոր այն խոստումները, որոնք իշխանությունները չեն կատարել: Մենք պետք է վերջ տանք պառակտմանը: Որոշումները հեշտ չեն լինելու, մենք բարդ մարտահրավերների առև ենք կանգնած, կախարդական փայտիկներ չենք խոստանում»,- եզրափակեց նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: