ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

RT

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։

Մոսկվայում Ալեքսանդր Լուկաշենկոն կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների «ղեկավարների հանդիպմանը»։ Պետությունների ղեկավարների գագաթաժողովը տեղի կունենա Կրեմլում։ Միջոցառումը նվիրված է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին և կազմակերպության ստեղծման 20-ամյակին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր նախագահի մամուլի ծառայությունը, ՀԱՊԿ երկրների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանում և աշխարհում ընթացիկ իրավիճակի հրատապ հարցերի վերաբերյալ, կքննարկեն ծագող տարաբնույթ մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ արձագանքելու միջոցները։
Ակնկալվում է, որ գագաթաժողովից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն երկկողմ բանակցություններ կվարի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվող թեմաներից են լինելու «կոոպերացիայի զարգացման եւ ներմուծման փոխարինման ուղղությամբ տարվելիք աշխատանքի հետ» կապված հարցերը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: