ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շվեդիայի պատվիրակությունը կմեկնի Անկարա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը

Շվեդիայի պատվիրակությունը շուտով կմեկնի Անկարա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը: Այս մասին երկուշաբթի գրել է թուրքական Huriyyet թերթը՝ վկայակոչելով Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդին:
Թուրքիան հետևում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության գործընթացին և առայժմ չի կարող դրականորեն նայել դրան, ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան հայտարարել են, որ պատրաստ են աշխատել Թուրքիայի հետ Անկարային հուզող հարցերի շուրջ։
«Պատվիրակությունը շուտով կմեկնի Անկարա՝ ՆԱՏՕ-ին ներկայացված հայտի քննարկման համար»,- ասել է Շվեդիայի արտգործնախարարը:
Կիրակի օրը Շվեդիայի կառավարող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր, որ որոշում է կայացվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել՝ նշելով, որ Շվեդիան, հայտի հավանության արժանանալու դեպքում, հանդես կգա իր տարածքում միջուկային զենքի եւ ռազմակայանների տեղակայման դեմ։ 
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա երկրի և շվեդ ժողովրդի անվտանգության վրա։ Կիրակի օրը Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշեց միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Շվեդիայի կառավարությունն արդեն պատրաստել է ՆԱՏՕ-ին ուղղված դիմում-նամակ, որը նախատեսվում է ուղարկել Ֆինլանդիայի հետ միաժամանակ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: