ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.56 դրամ +0,56 EUR - 430.54 դրամ +0,54 RUB - 7.67 դրամ +0,67 GBP - 502.73 դրամ +0,73
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները

Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի կայքը:

Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և քաղաքական հարցեր:

ԵՄ անդամ երկրները և Հայաստանը մտքեր կփոխանակեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև տնտեսական և ներդրումային պլանի վերաբերյալ:

Կքննարկվեն քաղաքական երկխոսության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների, առևտրատնտեսական համագործակցության  հետ կապված հարցեր: Անդրադարձ է լինելու նաև   վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարներին:

Մասնակիցները քննարկելու են նաև տարածաշրջանային հարցեր (Ռուսաստան/Ուկրաինա, Թուրքիա Իրան), ինչպես նաև ԼՂ հարցը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 1,03 կմ/ժ
23 C°
 
28°  17° 
26.06.2022
32°  19° 
27.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: