ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրենի հետ

Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը` հիմնված պատմական և հարուստ ավանդույթների վրա. ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը մայիսի 16-ին Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրեն Ալի Ռեզա Նազիֆի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաև երկու երկրների առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջությանն առնչվող ծրագրերի:

Ալի Ռեզա Նազիֆը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ փոխվստահության և դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն: «Ես վստահ եմ, որ մեր հետագա հարաբերությունները կշարունակվեն լավագույն ավանդույթներին համապատասխան»,- ասել է նա:

Միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծվել է Հայաստանի խորհրդարանի առանցքային դերակատարությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: