ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիայի իշխանությունները հարգում են ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշումը

swedinfo

Ճապոնիան հարգում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշումը. Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Ճապոնիայի կառավարությունը լիովին հասկանում և հարգում է Շվեդիայի դիրքորոշումը»,- ասել է Մացունոն Ճապոնիայի կառավարության նիստից հետո կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, այս պահին դժվար է կանխատեսումներ անել, թե ինչպես Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին կազդի տարածաշրջանի իրավիճակի վրա, սակայն նա նշել է, որ Շվեդիայի կառավարության այս որոշումը կապված է բացառապես երկրի համար անվտանգության երաշխիքների ապահովման հետ։

Բացի այդ, քաղաքական գործիչն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամը ազդում է ոչ միայն Եվրոպայի, այլև ողջ Ասիայի վրա։ Գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ Ճապոնիայի կառավարությունը նպատակ ունի սերտորեն համագործակցել այն պետությունների հետ, որոնք կիսում են հիմնարար ժողովրդավարական արժեքները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: