ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն Ռուսաստանի էներգակիրներից մինչև 2027 թվականը աստիճանաբար հրաժարվելու ծրագիր կներկայացնի

inform.kz

Եվրահանձնաժողովը (ԵՀ) չորեքշաբթի օրը կներկայացնի 210 միլիարդ եվրոյի ծրագիր՝ Ռուսաստանի էներգակիրներից մինչև 2027 թվականը աստիճանաբար հրաժարվելու մասին, չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթերի նախագծերը, փոխանցում է NEWS.am-ը:

Նշված ծրագիրը բաղկացած կլինի երեք փուլից, նշում է գործակալությունը։ Նախագծի շրջանակներում Բրյուսելը մտադիր է սկսել գազի ներկրումը այլ երկրներից, արագացնել անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրներին և ավելի շատ ջանքեր գործադրել էներգիայի խնայողության համար։

Գործակալության տվյալներով՝ այլ երկրներից գազի ներկրումն ավելացնելու պլանի մի մասը ընդգծում է հեղուկ բնական գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը այնպիսի երկրներից, ինչպիսիք են Եգիպտոսը, Իսրայելը և Նիգերիան։

Ինչ վերաբերում է էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելուն, ապա ակնկալվում է, որ ԵՀ-ն ծրագրում մինչև 2030 թվականը 10 միլիոն տոննա վերականգնվող ջրածին արտադրելու և արդյունաբերության մեջ գազի փոխարինման համար ևս 10 միլիոն տոննա այդպիսի ջրածին ներմուծելու նպատակ կներկայացնի, նշում է Reuters-ը։ Բացի այդ, ԵՀ-ն մտադիր է առաջարկել 2030 թվականին վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը հասցնել 45 տոկոսի։ Արևային էներգիայի լայնածավալ օգտագործման ջանքերի շրջանակներում ԵՄ-ն անդամ երկրներից կպահանջի 2025 թվականից բոլոր հասարակական շենքերում արևային էլեկտրակայաններ տեղադրել։

Բացի այդ, մինչև 2030 թվականը ԵՄ-ն մտադիր է 13 տոկոսով կրճատել էներգիայի սպառումը։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ-ն Ռուսաստանից ստանում է գազի 40 տոկոսը, նավթի 27 տոկոսը և ածխի 46 տոկոսը։ Ածխի մատակարարումների էմբարգոն դարձել է պատժամիջոցների հինգերորդ փաթեթի մաս, այն ընդունվել է հետաձգված ռեժիմով և ուժի մեջ կմտնի օգոստոսից։ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում է նավթի հետաձգված էմբարգոյի նախագիծ։ Եվրահանձնաժողովն առաջարկել է վեցերորդ փաթեթի ուժի մեջ մտնելուց վեց ամիս անց արգելել Ռուսաստանի Դաշնությունից հում նավթի ներմուծումը, իսկ նավթամթերքների ներմուծումն արգելել 2023 թվականից։ Միաժամանակ ԵՀ-ն առաջարկել է թույլ տալ Հունգարիային և Սլովակիային մինչև 2024 թվականի վերջը ռուսական նավթ գնել։

Աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովն արդեն ստիպված է եղել մեղմացնել իր մի շարք առաջարկները նավթի էմբարգոյի ժամկետների, չափորոշիչների և հնարավոր բացառությունների վերաբերյալ։ Հունգարիան դեմ է նավթի էմբարգոյին, նրան աջակցում են մի շարք այլ երկրներ, որոնք ևս կարծում են, որ այս միջոցից վնասը աղետալի կլինի Եվրոպայի համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: