ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 409.38 դրամ +0,38 EUR - 417.16 դրամ +0,16 RUB - 6.5 դրամ +0,5 GBP - 490.85 դրամ +0,85
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոստիկանի կողմից բերման ենթարկվող քաղաքացու գլխին բռունցքով հարվածելու դեպքով քրգործ է հարուցվել

Մայիսի 2-ին ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանի կողմից բերման ենթարկվող քաղաքացու գլխին բռունցքով մի քանի անգամ հարվածելու դեպքով հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել ։     Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով,  որ գործը հարուցվել է ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն ուղեկցվել է բռնությամբ),  մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ առայժմ չկա։ 

Ոստիկանությունից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ մայիսի 2-ի դեպքով ոստիկանի նկատմամբ ծառայողական քննությունը կասեցվել է՝ հակակոռուպցիոն կոմիտեում  քրգործի հարուցման հիմքով։

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին նաև, որ ակցիաների ժամանակ ցուցարարներին նկատմամբ առերևույթ  բռնություն գործադրելու դեպքերի առթիվ քրեական գործեր կան հարուցված ինչպես ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի, այնպես էլ ՔՕ 308-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Թե քանի քրեական գործի մասին է խոսքը, կոմիտեից չնշեցին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 8,75 կմ/ժ
24 C°
 
33°  19° 
08.07.2022
35°  21° 
09.07.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: