ԱՊՀ երկրները մտադիր են մայիսի 20-ին հաստատել գինեգործության զարգացման ոլորտում համագործակցության հայեցակարգը
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարները մայիսի 20-ին տեսակապի միջոցով հանդիպմանը նախատեսում են հաստատել Գինեգործության զարգացման ոլորտում համագործակցության հայեցակարգը և մի շարք այլ փաստաթղթեր։ Այս մասին ասվում է միջոցառման համար ՌԴ կառավարության նախապատրաստած նյութերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ընդունում»,- ասել են ՌԴ կառավարությունից։ «Նիստում նախատեսվում է հաստատել Խաղողագործության և գինեգործության զարգացման ոլորտում համագործակցության հայեցակարգը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը։
Բացի այդ, ենթադրվում է համաձայնագիր ստորագրել կենսաբանական նյութի փոխանակման վերաբերյալ։ Այն նախատեսում է կենդանիների հատկապես վտանգավոր հիվանդությունների լաբորատոր ախտորոշումը բարելավելու և Համագործակցության երկրների տարածքներում դրանց տարածումը կանխարգելելու միջոցառումներ։
Կառավարությունների ղեկավարները նաև նախատեսում են դիտարկել մինչև 2026 թվականն ընկած ժամանակահատվածում համատեղ գործողությունների շարք՝ գյուղատնտեսական կենդանիների վերարտադրության մեջ գենետիկական նյութի կենսաանվտանգությունն ապահովելու համար։ Փաստաթուղթը մշակվել է Կենդանիների և կերերի համար դեղամիջոցների որակի և ստանդարտացման համառուսաստանյան պետական կենտրոնի կողմից, այն կոչված է նվազեցնել վարակիչ հիվանդությունների պաթոգենների փոխանցման ռիսկը:
Կառավարությունների ղեկավարների քննարկմանը կդրվի նաև մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում տեղեկատվական անվտանգության ռազմավարության իրականացման առաջնահերթ միջոցառումների պլանի նախագիծը։ Ինչպես պարզաբանել են ՌԴ նախարարների կաբինետում, փաստաթուղթն ուղղված է տեղեկատվական անվտանգության ոլորտում օպերատիվ համագործակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերներն ու սպառնալիքները։
Գիտահետազոտական ոլորտում նախատեսվում է դիտարկել հեռանկարային հիմնարար հետազոտական նախագծերի ցանկը, որոնք կոչված են ամրապնդել Համագործակցության երկրների ընդհանուր գիտական տարածքը և արդիականացնել այդ հետազոտություններն իրականացնող կազմակերպությունների նյութատեխնիկական բազան:
Բացի այդ, հանդիպման ընթացքում կքննարկվի 1995 թվականի նոյեմբերի 3-ի ԱՊՀ անդամ պետությունների միասնական գիտատեխնոլոգիական տարածքի ստեղծման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարող արձանագրությունը։ Դա անհրաժեշտ է իրավական նորմերը թարմացնելու համար՝ հաշվի առնելով համաշխարհային տեխնոլոգիական շուկայի կառուցվածքի փոփոխությունները։
Սպասվում են նաև մի շարք կադրային որոշումներ՝ ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահի և Համագործակցության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի առաջին տեղակալի նշանակման մասին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 1,54 կմ/ժ