ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանում

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի հետ։

Զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնումն ու խորացումը։ Էվա Կոպաչը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման նպատակով ՀՀ կառավարության կողմից անցկացվող բարեփոխումները և աջակցություն հայտնել դրանց։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման վերաբերյալ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հանդիպումներ է անցկացրել նաև Անդրեյ Կովաչևի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Եվրոպական խորհրդարանի այլ պատգամավորների հետ։Եվրապատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նրան է շնորհել ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալ՝ Հայաստանի ու Եվրամիության միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում ունեցած զգալի ներդրման համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: