ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթն արգելափակված է. Եվրահանձնակատար

© EPA-EFE/STEPHANIE LECOCQ

ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների քննարկված վեցերորդ փաթեթն արգելափակված է: Այս մասին չորեքշաբթի Rai News 24 հեռուստաալիքի եթերում ասել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին՝ հույս հայտնելով, որ համաձայնության հասնելու հարցում առաջընթաց կգրանցվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք շատ արագ և միաձայն ընդունեցինք պատժամիջոցների 5 փաթեթ, սակայն վեցերորդ փաթեթը հայտնի պատճառներով դեռևս կանգնած է։ Ես լավատես եմ փոխզիջում գտնելու հեռանկարների նկատմամբ»,- ասել է Ջենտիլոնին։

Նա բացատրել է, որ Հունգարիայի կառավարությունը չի առարկում [էներգետիկ էմբարգո սահմանելու] սկզբունքին, այլ «մատնանշում է որոշակի աշխարհագրական դիրքի երկրի բարդությունը և էներգամատակարարման մոդելը»։

«Ուստի Հունգարիան կարծում է, որ կարող է հույս դնել որոշակի աջակցության վրա, թեև դա հեշտ չէ»,- հավելել է եվրահանձնակատարը։

ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում է նավթի հետաձգված էմբարգոյի նախագիծը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: