ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս պահին համարում ենք մեր պահանջների հիմնական մասը բավարարված․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանապետի հետ հանդիպման արդյունքների մասին

Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ ներկայացված պահանջների հիմնական մասը բավարարված է։ Ապօրինություններ կատարած, անհամաչափ ուժ գործադրած ոստիկաններին խոստացել են պատասխանատվության ենթարկել, հաղորդում է Aysor.am։

«Ոստիկանապետը մեզ փոխանցեց, որ մեկ հոգու գործունեություն այս պահին արդեն կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել են մեկ տասնյակից ավելի քրեական գործեր, և այսօրվա դեպքերով տեղի է ունենում ուսումնասիրություն։ Ոստիկանությունը շատ կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ՝ կոնկրետ դեպքերով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև տեղեկացրեց՝ ավտոերթերի մասնակիցների 80-ից ավելի ավտոմեքենաները, որոնք հատուկ պահպանվող տարածք էին տեղափոխվել և չէին վերադարձվում, վերադարձվելու են։

«Մենք նաև շատ հստակ ոստիկանությանը փոխանցել ենք, որ անցնող 2 օրվա ընթացքում անհամաչափ և բռնի ուժ է կիրառվել մեր քաղաքացիների նկատմամբ։ Որևէ կերպ դա չի կարող կասեցնել մեր պայքարը։

Մենք կոչ ենք արել, որ վերջ տրվեն նման գործողություններին, և հուսով եմ՝ ոստիկանությունն ըմբռնումով է վերաբերվելու բոլորիս կոչին»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ թեպետ պահանջների հիմնական մասը բավարարված են համարում, բայց բոլոր դեպքերով լինելու են հետևողական և սպասելու են կոնկրետ արդյունքների։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: