ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքին կոչ է արել իրենց հանրությանը չվախեցնել գոյություն չունեցող ռուսական «քիմիական սպառնալիքով». Զախարովա

Մոսկվան կոչ է անում արևմտյան քաղաքական շրջանակներին դադարեցնել իրենց հանրությանը վախեցնելը գոյություն չունեցող ռուսական «քիմիական սպառնալիքով»։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Ռուսաստանի Դաշնությանը քիմիական սադրանքներ նախապատրաստելու և իրականացնելու մեջ մեղադրելու փորձերի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Դիվանագետը նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել արևմտյան երկրների քաղաքական շրջանակների մի շարք ներկայացուցիչների, առաջին հերթին ԱՄՆ-ի և նրանց շահերը սպասարկող «վերլուծական» կենտրոնների ենթադրությունների վրա առ այն, թե Ռուսաստանը իրականացնում է կամ պատրաստվում է օգտագործել քիմիական ռազմական նյութերի որոշակի պաշարներ, որոնք իբր թաքցված են եղել նրա կողմից։

«Մենք կոչ ենք անում արևմտյան երկրների քաղաքական շրջանակներին դադարեցնել իրենց հասարակությանը վախեցնելը գոյություն չունեցող ռուսական «քիմիական սպառնալիքով: Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի անշեղորեն պաշտպանել միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը և հոգալու է Քիմիական զենքի կոնվենցիայի ամբողջականության պահպանման համար», - ասել է Զախարովան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: