ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408 դրամ -2,82 EUR - 430 դրամ -1,48 RUB - 7 դրամ -0,74 GBP - 502 դրամ +0,39
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ

Այս պահին Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն 38 է: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Արցախի ԱԺ-ում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, փոխանցում է NEWS.am-ը:

«Սակայն Արցախի ՄԻՊ-ի, Հայաստանի ՄԻՊ-ի և այս հարցի վերաբերյալ Հայաստանում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում ենք ապացուցել ևս 80 անձանց  գերության մեջ լինելու հանգամանքը: Ցավոք սրտի, դա մինչև այսօր Ադրբեջանի կողմից որևէ ձևով չի հաստատվում, ինչը մեզ հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալ, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը»,-ասաց նա:

Գեղամ Ստեփանյանի խոսքով, այդ 38 անձանց շարքում Արցախի քաղաքացի չկա. «Նրանցից 35-ը զինվորականներ են, 3-ը քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են նյեմբերի  9-ի հայտարարությունից հետո: Սակայն անհետ կորած են շարունակում մնալ 19 քաղաքացիական անձ: Նրանց մեջ կան մարդիկ, որոնց գերության մեջ լինելու հանգամանքը ևս կարողանում ենք փաստերով ապացուցել:

Մենք 2021-ին  պատրաստել ենք կեղծ մեղադրանքների հիման վրա Ադրբեջանում դատավարությունների իրականացմանը հայ ռազմագերիների նկատմամբ, որը տարածվել է ՄԱԿ-ում որպես պաշտոնական  փաստաթուղթ նաև արձանագրում է ստացել տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պատրաստվող զեկույցներում»,-ընդգծեց Ստեփանյանը՝ նշելով, որ բոլոր 38-ի նկատմամբ Ադրբեջանում դատավճիռներ են կայացվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 3,09 կմ/ժ
21 C°
 
27°  17° 
26.06.2022
31°  18° 
27.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: