Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին՝ Պատգամավորների պալատի անդամներ Ջուլիո Չենտեմերոյին, Անդրեա Կասուին և Ալվիսե Մանիերոյին, Սենատի անդամ Ալբերտո Աիրոլային:
Վարչապետն ընդգծել է հայ-իտալական բարեկամական հարաբերությունների կարևորությունը և ջերմությամբ հիշել իր՝ Իտալիա կատարած այցը, որի ընթացքում վերահաստատվեց Իտալիայի աջակցությունը ՀՀ ժողովրդավարությանը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել բարեկամական խմբերի գործունեությունը և միջխորհրդարանական գործակցությունը, որոնք լրացնում են երկու երկրների կառավարությունների ջանքերը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել 2019թ. ապրիլին Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար:
Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն նշել է, որ Իտալիայում ևս ջերմությամբ են հիշում վարչապետ Փաշինյանի այցը և դրա շրջանակում կայացած միջոցառումները: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը և ներկայացնելով պատվիրակության անդամներին՝ նա նշել է, որ դրանում ընդգրկված են թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր պատգամավորներ, ինչը ցույց է տալիս ողջ Իտալիայի ժողովրդի գնահատանքը հայ ժողովրդին: Ջուլիո Չենտեմերոն կիսվել է մեր երկրում ունեցած հանդիպումների արդյունքներով, խոսել տեխնոլոգիական ոլորտում ՀՀ հաջողությունների, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին և նշել, որ Իտալիայի համար հետաքրքրական է ՏՏ ոլորտի զարգացման հայկական մոդելը:
Վարչապետը նշել է, որ ՏՏ-ն Հայաստանում դինամիկ զարգացող բնագավառներից է, և ընդհանրապես կրթությունը մեր զարգացման ռազմավարական ուղղություններից է, ինչից ելնելով՝ կառավարությունը խորքային բարեփոխումներ է նախաձեռնել կրթության, գիտության ոլորտում: Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ռեֆորմի վերաբերյալ և առաջարկել փոխանակվել փորձով, տեղեկատվությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին: Մտքեր են փոխանակվել հետպատերազմական իրավիճակի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման շուրջ: Վարչապետը կարևորել է Իտալիայի խորհրդարանի կողմից 2022թ. մարտին հայ ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունն ամրագրող բանաձևի ընդունումը և 2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Իտալիայի խորհրդարանականների կողմից արված հայտարարությունները:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած սկզբունքների հիման վրա, և Հայաստանը տարածաշրջանային խաղաղության օրակարգի կողմնակից է, ինչը, սակայն, չի կարող միակողմանի լինել: Հայաստանի վարչապետը կարևորել է եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Իտալիայի օժանդակությունն այս գործընթացին և սադրանքների դատապարտումը նրանց կողմից: Վարչապետը նաև անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացին:
Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դժվարին մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության հզորացման գործում: Նրանք նշել են, որ հաստատակամորեն կշարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Իտալիա-Հայաստան, այլ նաև Եվրամիություն-Հայաստան կապերի սերտացման ուղղությամբ և կլինեն բարեկամ հայ ժողովրդի կողքին:
-
02:49
Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռն ստիպված է եղել վերադառնալ Եկատերինբուրգի օդանավակայան
-
00:08
Սյունիքում բախվել են Mercedes-ն ու ՊՆ КамАЗ-ը. մեկ պայմանագրային զինծառայող տեղում մահացել է, 4-ը տեղափոխվել են հոսպիտալ
-
21:10
Արարատ Միրզոյանի հանդիպումն Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ
-
20:51
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկային
-
20:38
Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը
-
20:20
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի պատվիրակներին
-
19:45
Տարբեր տարածաշրջաններ հնարավոր է կանգնեն սովի իրական վտանգի առջև. Գուտերեշ
-
19:34
Մինսկում կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպումը
-
19:29
ՀԱԵ պատվիրակությունը մասնակցել է Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև երկխոսության խառը հանձնախմբի 18-րդ ժողովին
-
19:19
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՀ Պետական նախարար Արտակ Բեգլարյանին
-
18:51
Լուկաշենկոն ժամանել է Սանկտ Պետերբուրգ
-
18:42
ԱՊՀ-ում կստեղծվի հումանիտար ականազերծման համատեղ ստորաբաժանում. Շոյգու
-
18:00
Ռուսաստանն ու Ադրբեջանը անվտանգության ոլորտում փոխգործակցության համաձայնագիր են ստորագրել
-
17:31
Ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար իրականում ապրելու իրավունք է. Հայկ Մամիջանյան
-
17:29
Կառավարությունը հետևողականորեն աջակցում է ներառականության գործընթացին. վարչապետ
-
17:28
ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
-
17:20
Ես հայկական կողմից ստացել եմ հաստատում, որ սահմանների սահմանազատման գործընթացը շատ կարևոր է. Լավրով
-
17:20
Ռուսաստանին չպետք է արգելվի ՄԱԿ-ի օվկիանոսների վերաբերյալ համաժողովին մասնկացել. Գուտերեշ
-
17:17
Հայաստանի Հանրապետությունը և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը վերահաստատել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետագա ամրապնդման պատրաստակամությունը
-
17:00
Հայաստանի և Հունաստանի պատգամավորները Ծաղկաձորում քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
օրվա
շաբաթվա
ամսվա
-
07:11
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
-
18:21
Ի՞նչ արժույթով պահել խնայողությունները
-
15:21
Իրանական հյուպատոսություն Սյունիքում. նոր հնարավորություններ Հայաստանի համար
-
00:10
ՆԱՏՕ-ի «պաշտպանական գիծը» կարող է տեղափոխվել Հարավչինական ծով
-
12:00
Իսրայելն արգելել է իր լիցենզիայի ներքո արտադրված հակատանկային հրթիռների մատակարարումն Ուկրաինային
-
17:01
Ի՞նչ էին ենթադրում Մադրիդյան սկզբունքներն ու դրանցում հանրաքվեի թեզը
-
17:04
Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են համաձայնագիր ստորագրել լուսնային բազայի վերաբերյալ
-
18:29
Ղազախստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին
-
14:53
Կհաջողվի՞ գազի միասնական շուկայի ձևավորումը ԵԱՏՄ-ում մինչև տարեվերջ
-
12:37
Սպասվում է ՀՀ- Հնդկաստան մաքսային ոլորտում համագործակցության նոր համաձայանգրի կնքում
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 1,54 կմ/ժ