ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը Չինաստանից 40 միլիարդ դոլարի պարտք կվերցնի Ուկրաինային օգնելու համար

News.ru

ԱՄՆ-ը ստիպված կլինի Չինաստանից գումար վերցնել՝ Ուկրաինային ռեկորդային 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթ տալու համար, Breitbart-ին տված հարցազրույցում առաջարկել է սենատոր Ռենդ Փոլը։

Նրա խոսքով, ամերիկյան բյուջեն չունի այն միջոցները, որոնք անհրաժեշտ են Կիևի հանդեպ խոստացված պարտավորությունները կատարելու համար։

«Կարծում եմ՝ կարևոր է իմանալ, որ մենք փող չունենք ուղարկելու, մենք պետք է պարտք վերցնենք Չինաստանից՝ Ուկրաինա միջոցներ ուղարկելու համար», - ասել է Փոլը։
Սենատորը անհիմն է համարում ռազմական մատակարարումների համար վարկեր վերցնելը։
«Ես կարծում եմ, որ մեծամասնությունը, այդ թվում՝ հանրապետականներից շատերը, կհամաձայնվեին այս վարկի հետ, եթե խոսենք նոր սոցիալական ծրագրի մասին, բայց այն իրավիճակում, երբ խոսքը գնում է մեկ այլ երկրին ռազմական օգնության մասին, դժվար թե դա արդարացված փոխառություն լինի»,- նշել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Կիևին 40 միլիարդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթին՝ օրինագիծն ուղարկելով նախագահ Ջո Բայդենին, որպեսզի վերջինս այն ստորագրի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: