ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին կմասնակցի 15 երկիր

Ղրղզստանի մայրաքաղաքում կայանալիք Եվրասիական տնտեսական առաջին համաժողովին կմասնակցի մոտ 1,7 հազար մարդ 15 պետությունից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Արզիբեկ Կոժոշևը։

«Մենք ակնկալում ենք, որ Եվրասիական տնտեսական համաժողովին ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 1,7 հազար մարդ»,-ասել է նա։

Կոժոշևի խոսքով՝ ուրբաթ օրվա դրությամբ Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի տասը պետության ներկայացուցիչներ պաշտոնապես ծանուցել են կազմակերպիչներին միջոցառմանը իրենց մասնակցության մասին։

Բացի այդ, համաժողովին ներկայացված կլինեն բոլոր այն երկրները, որոնք մտնում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում։ Դրանք են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Բարձրաստիճան հյուրերի ցանկում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Մայիսի 26-ին Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի կունենա Եվրասիական տնտեսական համաժողովը։ Միջոցառումը կբաժանվի մի քանի խմբերի. Դրանց մասնակիցները կքննարկեն գլոբալ փոփոխությունների դարաշրջանում եվրասիական ինտեգրման ռազմավարական զարգացման հեռանկարները, ֆինանսական զարգացման և մակրոտնտեսական կայունության հարցերը, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում գործունեության աշխուժացումը, թվայնացումը, ինչպես նաև արդյունաբերության ոլորտում միության անդամ երկրների իրավիճակը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: