ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ հանդիպում Է գումարում կապիկի ջրծաղիկի բռնկման պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փորձագետների արտակարգ հանդիպում Է գումարում՝ քննարկելու կապիկի ծաղկախտի բռնկումները՝ վկայակոչելով սեփական տեղեկատվությունը: Նշվում Է, որ նիստի գլխավոր թեմաները կդառնան հիվանդության փոխանցման ուղիները, դրա տարածումը արվամոլների և բիսեքսուալների շրջանում, ինչպես նաև պատվաստանյութերի հետ կապված իրադրությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հիվանդությունը հայտնաբերվել Է արդեն մի քանի երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում և Կանադայում: Կապիկի ծաղկախտը հազվադեպ վիրուսային հիվանդություն Է, որը փոխանցվում Է նաև մարդուց մարդուն: Սովորաբար դա թեթև հիվանդություն Է, և մարդկանց մեծ մասն ապաքինվում Է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ հնարավոր են բարդություններ:

Մասնագետներն ընդգծում են, որ կապիկի ծաղկախտը չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, սակայն կարող Է տարածվել ախտահարված մարդու հետ սերտ շփումից: Հիվանդության ախտանշաններ են՝ տենդը, գլխացավը, մկանային ցավերը, մեջքի ցավերը, ավշային հանգույցների մեծացումը, դողը, և սրտխառնոցը: Կարող Է ցան առաջանալ, հաճախ առաջանալով դեմքի վրա, իսկ հետո տարածվելով մարմնի մյուս մասերում: Այն փոխվում Է և տարբեր փուլեր անցնում, մինչև որ վերջնականապես ձևափոխվում Է մաշկաթեփի, որն ավելի ուշ վերանում Է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: