ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408 դրամ -2,82 EUR - 430 դրամ -1,48 RUB - 7 դրամ -0,74 GBP - 502 դրամ +0,39
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Թուրքիային՝ օդային տարածքի աննախադեպ խախտման պատճառով

russia.greekreporter.com/

Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է օդային տարածքի աննախադեպ խախտումը թուրքական կործանիչների կողմից, որոնք մոտեցել են Հունաստանի Ալեքսանդրապոլիս նավահանգստային քաղաքին 2,5 ծովային մղոն հեռավորության վրա: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք խստագույնս դատապարտում ենք ազգային ինքնիշխանության աննախադեպ խախտումը երկու թուրքական կործանիչների կողմից, որոնք անօրինական կերպով ներխուժել են մեր ազգային օդային տարածք և մոտեցել Ալեքսանդրապոլիսին 2,5 ծովային մղոն հեռավորության վրա։  Այս գործողությունը թուրքական սադրանքների ակնհայտ էսկալացիա է։ Այն Թուրքիայի ջանքերի մի մասն է՝ խթանելու նեոօսմանյան ռևիզիոնիզմը, որը խախտում է միջազգային իրավունքի բոլոր հիմնական նորմերը»,- ասված է հայտարարության մեջ։

«Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հրահանգով արտգործնախարարության գլխավոր քարտուղար Թեմիստոկլիս Դեմիրիսը անհապաղ և խիստ բողոքի նոտա է հղել Հունաստանում Թուրքիայի դեսպանին, միևնույն ժամանակ հանձնարարականներ  են տրվել տեղեկացնել մեր դաշնակիցներին և գործընկերներին, ինչպես նաև ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին ու ՄԱԿ-ին»,- ասված է հայտարարության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 3,09 կմ/ժ
21 C°
 
27°  17° 
26.06.2022
31°  18° 
27.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: