ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շոյգուն Պուտինին զեկուցել է «Ազովստալ»-ում գործողության ավարտի և Մարիուպոլի ամբողջական ազատագրման մասին

gazeta.ru

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է օպերացիայի ավարտի և ուկրաինացի զինյալներից «Ազովստալ» գործարանի և Մարիուպոլի ամբողջական ազատագրման մասին։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նրա խոսքով՝ գործարանի տարածքը, որտեղ ապրիլի 21-ից արգելափակված է եղել նացիստական ​​«Ազով» կազմավորման ուկրաինացի զինյալների խումբը, ամբողջությամբ ազատագրվել է։ Գործարանի ավելի քան 500 զինյալներ՝ որպես վերջին խմբի մաս, հանձնվել են ուրբաթ օրը։

«Այսօր՝ մայիսի 20-ին, վերջին՝ 531 զինյալների խումբն է հանձնվել»,- ասել է Կոնաշենկովը։

««Ազով»-ի, այսպես կոչված, նացիստների «հրամանատարը» «մարիուպոլի բնակիչների նկատմամբ ատելության և քաղաքաբնակների՝ նրան բազմաթիվ վայրագությունների համար պատժելու ցանկության  պատճառով, գործարանի տարածքից դուրս է բերվել հատուկ զրահամեքենայով», - հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: