ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին հավանություն տալու դիմաց պահանջում է Ռագըփ Զարաքոլուին

Շվեդական «Expressen» թերթը զրուցել է թուրք վտարանդի գրող Ռագըփ Զարաքոլուի հետ՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ իրենք կաջակցեն Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե Շվեդիան Ռագըփ Զարաքոլուին արտահանձնի Թուրքիայի, փոխանցում է Ermenihaber-ը:

Մեկնաբանելով այս սակարակությունը՝ Զարաքոլուն նշել է, որ Շվեդիան սկզբունքներին հավատարիմ երկիր է և չի դիմի նման քայլի, չի թողնի որ Էրդողանը քաղաքական միավորներ հավաքի դրա հաշվին:

Գրող Ռագըփ Զարաքոլուն ապաստան է գտել Շվեդիայում 2012 թվականին: Զարաքոլուն նշել է, որ հենց Թուրքիա մուտք գործի, նրան անմիջապես կբանտարկեն, և շատ երկար նա այդտեղից դուրս չի գա:

Ռագըփ Զարաքոլուն Թուրքիայում հայտնի հրատարակիչ և գրող է, ով ասում էր, որ իր ողջ կյանքում պայքարել է արդարության համար և այդ պատճառով բանտարկվել է։ Նրան մեղադրել են «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու և նաև PKK-ի հետ անմիջական կապ ունենալու» մեջ: Նա  մասնակցել է քրդական Ժողովրդավարական հասարակություն կուսակցության (DTP) հիմնադիր ժողովին: Այն Թուրքիայում համարվել է ահաբեկչական կառույց և փակվել 2008 թվականին:

Զարաքոլուն հրատարակել է մի շարք գրքեր Հայոց ցեղասպանության մասին։ 2007թ. նոյեմբերին հրատարակել է Դավիդ Գաունտի «Ջարդեր, դիմադրություն, պաշպանողներ» գիրքը, որն ասորիների ցեղասպանության մասին էր։

Ռագըփ Զարաքոլուն 2011-ին Հայաստանի Ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալով` որպես հրատարակչական մեծ գործունեություն ծավալող անձ, ով նաև տասնյակ գրքեր է նվիրել Ազգային գրադարանին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: