ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 406.61 դրամ +0,47 EUR - 414.38 դրամ -1,26 RUB - 6.73 դրամ +0,02 GBP - 492.2 դրամ -0,85
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ազովստալ»-ում գտնվող զինվորականները բոլոր իրավունքներն ունեն դուրս գալ և փրկել իրենց կյանքը. Զելենսկի

© Ukrainian Presidential Press Office via AP

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը հայտարարել է, որ ուկրաինական անվտանգության ուժերը, որոնք հանձնվել են ռուս զինվորականներին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, բոլոր իրավունքներն ունեն «դուրս գալ և փրկել իրենց կյանքը»:  Նրա խոսքով՝ նրանք դրա թույլտվությունը ստացել են զինված ուժերի հրամանատարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բայց կա այն, ինչ կա: Այսօրվա դրությամբ [«Ազովի» և «Ազովստալ»-ի զինյալները] զինվորականներից ազդանշան են ստացել, որ իրենք բոլոր իրավունքներն ունեն դուրս գալ և փրկել իրենց կյանքը»,- ասել է նա՝ ուրբաթ օրը «Ուկրաինա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանելով Մարիուպոլում Ուկրաինայի անվտանգության ուժերի հանձնման շուրջ ստեղծված իրավիճակը։

Զելենսկին ասել է, որ ինքը բազմիցս խնդրել է արևմտյան երկրների ղեկավարներին զենք տրամադրել Ուկրաինային, ինչը, նրա կարծիքով, կարող էր թույլ տալ ուկրաինական կողմին ռազմական ճանապարհով ապաշրջափակել Ուկրաինայի անվտանգության ուժերի խումբը, որը շրջապատված է եղել Ազովստալում։

«Տասնյակ, հարյուրավոր անգամներ ես մանրամասն խոսել եմ այլ պետությունների ղեկավարների հետ, որպեսզի համապատասխան զենք տրամադրենք մեր զինվորականներին, որպեսզի ռազմական ճանապարհով հասնենք Մարիուպոլ՝ այդ մարդկանց ապաշրջափակելու համար», - ասել է Զելենսկին։

Նա ասել է, որ Ուկրաինան օտարերկրյա միջնորդների միջոցով է բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության հետ Մարիուպոլում ուժայինների հանձնման շուրջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 6,17 կմ/ժ
24 C°
 
33°  21° 
09.08.2022
35°  21° 
10.08.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: