Վարչապետի աթոռը զավթածի կողմից որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, լեգիտիմ չէ․ Արթուր Վանեցյան
Վարչապետի աթոռը զավթած անձը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել կամ որևէ պայմանավորվածություն ձեռք բերել։ Նրա կողմից որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, մեզ համար լեգիտիմ չէ և մենք դա չենք ընդունելու, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, փոխանցում է Aysor.am-ը:
Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև համընդհանուր պայքարին՝ վստահեցնելով՝ հաղթանակը մոտ է։
«Պետք է մեկ բռունք դարձած՝ գնանք առաջ։ Թույլ չենք տալու, որ Հայաստանը թրքանա։ Թույլ չենք տալու, որ Հայաստանը թուրքի առաջ ծնկած ապրի։ Սրանց վռնդելու ենք և կառուցելու ենք մեր երազած հայրենիքը»,- ասաց նա։
Արթուր Վանեցյանն, արձագանքելով իշխանության տարածած թեզերին, թե ընդդիմությունը ծրագիր ու օրակարգ չունի, ընդգծեց՝ իրական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ծրագիրն էլ, օրակարգն էլ կա և ներկայացված է։
«Ուղղակի սրանք, կառչած մնալով իրենց աթոռներից, բոլորին մոլորեցնում են։ Բայց տեսնու՞մ եք՝ երթի, ողջ օրվա ընթացքում ինչպես են մարդիկ մեզ ողջունում։ Գրեթե չկա այնպիսի մարդ, ով չի ողջունում երթի, Համազգային շարժման մասնակիցներին։
Սա իրապես համազգային շարժում է, սա հայկական շարժում է, և շատ կարճ ժամանակ հետո ենք ունենալու ենք արդյունք։ Հաղթանակը շատ մոտ է»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 0,51 կմ/ժ