ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.56 դրամ +0,56 EUR - 430.54 դրամ +0,54 RUB - 7.67 դրամ +0,67 GBP - 502.73 դրամ +0,73
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտում տեղադրվել է Անդրեյ Սախարովի հուշարձանը

Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցում բացվել է ռուս ֆիզիկոս, իրավապաշտպան, ԽՍՀՄ ակադեմիկոս, քաղաքական գործիչ, ջրածնային ռումբի համահեղինակ Անդրեյ Սախարովի հուշարձանը։

Տեղեկությունն իր Telegram ալիքում հայտնել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Դրա տեղադրումը այն դպրոցում, որը կրում է նրա անունը, նվիրված է մեծ գործչի ծննդյան 101-ամյակին: Հուշարձանի տեղադրումը, հատկապես այս ժամանակահատվածում, առանձնահատուկ խորհուրդ ունի՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունների բարդ պայմաններում մեր իրավունքների համար պայքարի շարունակությունը, ռուսական խաղաղապահ առաքելությունը և աշխարհում խաղաղության աճող պահանջարկը»,- նշել է Բեգլարյանը։

Սախարովը ժամանակին ասել է` եթե ադրբեջանցիների համար Ղարաբաղի հարցը ամբիցիաների հարց է, ապա հայերի համար` գոյատևման։

Քանդակի հեղինակը Գրիգորի Պոտոցկին է, նախաձեռնության հովանավորը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 0,51 կմ/ժ
17 C°
 
32°  20° 
28.06.2022
34°  22° 
29.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: