ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեղծվել է թյուրքական պետությունների օմբուդսմենների միություն

Թյուրքական 5 պետություն և հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը մայիսի 13-ին հիմնել են  «Թյուրքական պետությունների օմբուդսմենների միություն» (TÜRKOMB): Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Բուրսա քաղաքում այդ երկրի Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմեն) գրասենյակում, հայտնում է Ermenihaber-ը: 

Կազմակերպության հիմնադիր անդամներ են դարձել Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը:

Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Շերեֆ Մալքոչը հայտարարել է, որ իրենք կազմակերպությունը հիմնել են՝ ոգեշնչվելով 2021-ի նոյեմբերի 12-ին Ստամբուլում Թյուրքական պետությունների կազմակերպության հիմնումով: Նա տեղեկացրել է նաև, որ նորաստեղծ TÜRKOMB-ում դեռևս չի կատարվել պարտականությունների բաշխում։

Մալքոչը նշել է, որ հիշյալ միությանը միանալու է նաև Հունգարիան և մեծ հավանականությամբ՝ Թուրքմենստանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: